Իմ անհատական պլանը

Իմ օրը շատ հետաքրքիր է անցնում, քանի որ ես գտնվում եմ մեր ամառանոցում։ Ինձ ամեն առավոտյան մայրիկս է արթնացնում մի կերպ 14:30-ին։ Մինչև արթնանում եմ արդեն կեսօր է լինում, արթնանալուց հետո դուրս եմ գալիս մեր հիասքանչ անկրկնելի այգին, մաքուր օդ շնչում, վայելում ծիտիկների ծլվլոցները, արագիլների ճախրանքը, բաց երկնքում, մեր ծաղկած ծառերի անուշաբույր հոտը և, քանի որ մենք ունենք հսկայական Հայկական գամփռ ցեղատեսակի շուն, որի հետ զբաղվելը ինձ համար մեծ հաճույք է, մի քիչ զբաղվում եմ նրա հետ։ Ասեմ, որ մեր ամառանոցից մի քիչ հեռու կա մեծ լիճ, որտեղ ժամանակ առ ժամանակ ձկնորսները ձուկ են որսում, այնքան հետաքրքիր է դիտել այդ ամենը։

Ահա արագիլները, որ ճախրում են բաց երկնքում

Իմ շունը, որ ես միշտ զբաղվում եմ նրա հետ հայակական գամփռ ցեղատեսակի շուն։

Եվ այն լիճը, որտեղից ժամանակ առ ժամանակ ձկնորսները ձուկ են որսում։

Հետո գալիս եմ տուն, քանի որ ես ուշ եմ արթնանում ինձ մոտ արդեն ճաշ է լինում, և ոչ թե նախաճաշ։ Ճաշելուց հետո, ես և եղբայրս դուրս ենք գալիս հեծանիվ վարելու, մայրիկս մեր այգու գեղեցիկ ծաղիկներն է խնամում, իսկ հայրիկս շան հետ դուրս է գալիս զբոսանքի։ Հետո գալիս ենք տուն սրճում, պաղպաղակ ենք ուտում, հանգստանում։ Իսկ հետո ես կատարում եմ ինձ հանձնարարված դասերը, իսկ հետո սկսում եմ գիրք կարդալ, ասեմ որ շատ հետաքրքիր գիրք է և խորհուրդ կտամ, որ բոլորն էլ կարդան այս գիրքը, գրքի անունը- Լև Նիկոլաևիչ Տոլստոյ- «Պատերազմ և խաղաղություն» մի քիչ խոսեմ գրքի մասին, գիրքը շատ հետաքրքիր է. էպիկական 4 հատորանոց գլուխգործոց է, որ հեղինակը գրել է 6 տարում։ «Պատերազմ և խաղաղություն» վեպ է ամեն ինչի մասին է պատերազմի, սիրո, պետության և այլն։ Հեղինակը ինքը շատ շուտ սառում է վեպի նկատմամբ` մի քանի տարի հետո անվանելով այն «բազմաշերտ», իսկ կյանքի վերջում` ուղղակի անհեթեթություն։ Երեկ կատարեցի ընկեր Սամվելի ուղարկած նյութը վերնագիրը «Հին և Նոր Երևաններ. 10 փաստեր։ Մարտի 30- ապրիլի 10-ի համար նախատեսված նախագիծ` քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողների համար։ Ես կատարել եմ ընտրելով 2.կետը «Հին և Նոր Երևաններ 10. փաստեր Երևանի հին և նոր ֆոտոների մասին»։

https://lilit963450501.wordpress.com/2020/03/28/%d5%b0%d5%ab%d5%b6-%d6%87-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-10%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b6/

Նաև մասնակցել եմ Ընկեր Մարիամի հանձնարարած Գարնան մասին դասը ես գրեցի 25 Մարտի 2020թ. դասի

https://lilit963450501.wordpress.com/2020/03/25/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a2%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d6%87-%d5%ab%d6%80-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0/

ԵՒ մնացած հանձնարարությունները, որ ես կատարել եմ ուղարկելով ուսուցիչներին։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started